Powered By Blogger

среда, 25 апреля 2018 г.

Բնությունը հրաշք է

Բնություն․․․ արդյոք կարո՞ղ եք բացատրել այս բառը մանրակրկիտ կերպով: Իհարկե՝ ոչ: Չկա այնպիսի մարդ, որ գիտի բնությունը ամբողջությամբ: Օրինակ ես,  գիտեմ՝ ինչ է բնությունը էապես, բայց այն չեմ կարող բացատրել ամբողջությամբ: Յուրաքանչյուրս հասկանում ենք, որ բնության թագն ու պսակը  մարդն է: Կարող եմ բացատրել, թե ինչո՞ւ: Մարդը կարողանում է մտածել, խոսել, և անել շատ այլ բաներ, որոնք չի կարող անել այլ կենդանի շունչ: Եկեք հաստատենք այն փաստը, որ եթե չլիներ մարդը , բնությունն այնպիսսին չէր լինի,  ինչպես հիմա է: Մարդը ստեղծել է այնպիսի շինություններ, հուշարձաններ, որ եթե չլինեին դրանք,  բնությունը զարգացում չէր ապրի: Այդ մարդն է,  որ խնամում է բնությունը: Սակայն մի հակասող բան կա: Մարդիկ սպանում են մեկ մեկու, չհասկանալով, որ բնության մի մեծ մասնիկ են վերացնում: Եկեք ապրե՛նք խաղաղ ու հանգիստ բնության մեջ, ինչպես ծառերը՝ անտառում:

Հույսն է մարդուն թև տալիս․․


Իսկապես, հույսն է մարդուն թև տալիս․․․
Հույսը մարդուն օգնում է հասնել այնպիսի նպատակների իրականացմանը, որոնց հասնելու հավանականությունը շա՜տ քիչ է։ Հույսը մարդուն ստիպում է գնալ այնպիսի  քայլերի, որոնք ծայրահեղ թվացող խնդիրներ են, տհաճ իրադարձություններ,  որոնցից լույսի ոչ մի շող չի ճառագում։
 Հույսը երբեմն հակառակ էֆեկտն է ունենում, այն  խանգարում է։ Հաճախ,  հուսալով,  մարդիկ  այնպիսի գործերով են  զբաղվում, որոնք իրենց  օգուտ չեն  բերում։ Բայց այսպես  հազվադեպ է լինում։ Հույսի շնորհիվ է, որ մարդիկ հասել են այսպիսի մակարդակի։ Հույսի շնորհիվ է, որ մարդկային հասարակությունը շարունակում է առաջ ընթանալ, հույսի շնորհիվ է, ի վերջո, որ մերօրյա իրականությունում կատարվող, անելանելի թվացող իրադարձությունները մի օր իրենց վերջնական լուծումն են ստանալու։

Եթե ունենայի ժամանակի մեքենա․․․

Եթե  ունենայի ժամանակի մեքենա,  կցանկանայի գնալ անցյալ և ուղղել իմ բոլոր սխալները։ Ժամանակի մեքենա ունենալը  շատ լավ կլիներ և՛  ինձ  համար,  և՛  իմ շրջապատի։ Ժամանակի մեքենան իմ կյանքում շատ բան կփոխեր։ Ես կիմանայի իմ ապագան՝  ի՞նչ է սպասվում  ինձ և եթե դա վատ բան լիներ,  ես պատրաստ կլինեի դրան։ Մյուս կողմից էլ մտածում եմ, որ մարդիկ հիմնականում իրենց սխալների վրա են սովորում  և սխալները կարող են ավելի մեծ հաջողության բերել,  քան ճիշտը։ Մեկ-մեկ ես այնպիսի սխալներ եմ գործում, որոնք ուզում եմ շտկել, բայց չի ստացվում։ Այդ ժամանակ ժամանակի մեքենան իսկապես ինձ կօգներ։ Բայց այդ սխալները մեզ ավելի ուժեղ  դասեր  են տալիս։ Ես վստահ եմ, որ ժամանակի մեքենա ունենալը օգտակար կլիներ, բայց ես մնում եմ այն մտքին, որ ժամանակի մեքենան կարող է նաև հակառակ ազդեցությունը ունենալ մարդկանց վրա։ Ես,  իհարկե,  կուզեի իմ սխալները շտկել ժամանակի մեքենայի շնորհիվ, բայց գիտակցում եմ, որ սխալներիս  շնորհիվ ես հիմա այնպիսի բաներ գիտեմ, որոնք առանց սխալ անելու և  հետո դրանք շտկելու ինձ մոտ չէր ստացվի։

Գարո՜ւն, նոր կյանքի սկիզբ․․․

Գարունը հիմնականում մարդկանց երջանկություն է բերում։ Ձմռան ընթացքում մարդկանց սրտերը սառչում են, իսկ գարնանը,  մարդկանց սառած սրտերը սկսում են հալվել։ Գարնանը բնությունը վերակենդանանում է, թռչյունները տաք երկրներից գալիս են մեզ մոտ։ Ձմռան ցրտից հետո,  երբ գարուն է գալիս,  ամեն ինչ փոխվում է։ Չնայած այս ամենին,  ես  չեմ սիրում գարունը։ Իմ կարծիքով ձմռանը ավելի լավ է։ Ձմռանը ձյուն է գալիս, տոներ են տարբեր և մենք  հնարավորութուն  ենք ունենում գնալ մեր բարեկամների մոտ։ Ձմռանը, մեր սիրելի տոների ընթացքում,  մենք նույնիսկ հնարավորություն ենք ունենում տեսնել մեր այն հարազատներին, որոնց շուրջ մեկ տարի չէինք տեսել։ Բայց գարունը նույնպես իր լավ կողմերը ունի։ Գարնանը  վերջնականապես մենք ազատվում ենք  ձմռան ցրտից և ամեն ինչ նորից վերակենդանանում է։

суббота, 25 ноября 2017 г.

Այսօր կյանքի ամենատխուր կողմն այն է, որ․․․

Կյանք: Բա՞ռ է սա, թե՞ մի խորը իմաստ պարունակող երևույթ: Կարո՞ղ եք պատասխանել հարցիս: Իհարկե՝  ոչ: Ասեմ՝ թե ինչու: Կյանքը  ընթացք է, որի մասին ցանկացածը չի կարող խորհել: Մարդ կա, որ դա ընդունում է որպես բառ, մարդ էլ կա, այն գիտակցում է իբրև  անեզր սահման : Երկուսն էլ ճիշտ են, քանի որ յուրաքանչյուրի կարծիքը իր համար ճիշտ է և դրան դեմ դուրս գալը ուղղակի անիմաստ է: Դե, ըստ իս, կյանքը մի մեծ, շա՜տ մեծ, աննկրագրելի մեծ խորություն  է, որ ինչքան էլ փորձես  բացել նրա գաղտնիքը, միևնույն է,  չես կարողանա, որովհետև...: Այս հարցի պատասխանը ինքս էլ չունեմ: 
 Հիմա եկենք մի քիչ մտածենք նրա լավ և վատ, ուրախ և տխուր կողմերի մասին: Դե,  լավ և ուրախ կողմերը կարող ենք չքննարկել, քանի որ այն փաստը, որ մենք ապրում ենք, արդեն իսկ շատ ուրախալի  է և լավ: Մտածենք կյանքի վատ կողմերի մասին: Գլխավոր վատ կողմը՝ անհավասարությունն է: Մարդկանց անհավասարության պատճառով տարբեր երկրներում լինում են ինքնասպանություններ: Որոշներին կարելի է ամեն ինչ, իսկ մնացյալին՝  ոչինչ: Մեկը կարող է մեկ րոպեում աշխատել այնքան գումար, որքան մյուսը մի քանի օրում: Մեկը կարող է վարել 100 և ավելի կմ/ժ արագությամբ, դա էլ այն դեպքում, որ արագությունը չպետք է գերազանցվի 60 կմ/ժ-ը: Իսկ երբ մյուսի տրված արագությունը  գերազանցի ընդամենը 1 կմ/ժ-ով, անմիջապես կտուգանվի: Այդպիսի անհավասարության պատճառը հարուստների, նախագահների, պատգամավորների արտոնություններն են: Ուզում եմ, որ  լինի հավասարություն, բայց վստահ եմ, որ նույնիսկ աշխարհն էլ դեմ դուրս գա անհավասարությանը, միևնույն է,  հաղթելն անհնար է: Դե, հուսով եմ բոլորդ էլ հասկացաք, թե ինչո՞ւ: 

Մարդիկ միանշանակ չար կամ բարի չեն լինում, այլ․․․

Մարդկանց տարբերում են՝  չար և բարի, սակայն չեն հասկանում, որ մարդիկ ոչ չար են, ոչ էլ՝ բարի: Մարդիկ սովորական են: Ասեմ՝ ինչպես են սովորական: Յուրաքանչյուր մարդու մեջ էլ կան բարության և չարության կաթիլներ: Որոշների մոտ գերակշռում է բարությունը, իսկ որոշների մոտ՝ չարությունը: Դու պետք է ընտրես, թե որով առաջնորդվես: Երբ մարդը անում է լավ արարքներ, մարդիկ դա ընդունում են որպես սովորական երևույթ, սակայն երբ բարությունը վերածվում է չարության, դա ոչ ճիշտ  երևույթ է, բոլորը սկսում են փնովել, սակայն նրանք չեն հասկանում, որ իրենց անուշադրությամբ են տվյալ մարդուն մղել չարության: Մարդիկ չար կամ բարի չեն լինում: Մի դրդեք մարդուն  չարություն գործել, քանի որ այն մարդը, ով միշտ բարություն է անում, կարող է փոխվել:

понедельник, 13 ноября 2017 г.

Ակնթարթներ, որ երբեք չեն մոռացվի

Ակնթարթները շատ են, սակայն ոչ բոլորն են կարևորվում և հիշվում: Դրանցից մեկը հիմա կպատմեմ  ձեզ, այն հիշում եմ, կարելի է ասել,  անգիր, գրեթե ամեն մի ակնթարթը: Առաջին օրը պետք է դպրոց հասնեինք վաղ առավոտյան, դրա համար էլ մեկ ժամ շուտ եմ արթնացել: Հայրս ու մայրս մորաքրոջս հետ միասին ինձ ուղեկցում էին դպրոց: Դպրոցին արդեն ծանոթ էի, ինչպես նաև ծանոթ էի դասղեկիս: